Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանքը դարձել է պատժի գործիք». Ուժեղ Հայաստանի պատգամավորների կոշտ հայտարարությունը

Հոկտեմբեր 21,2026 17:42 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ամենևին զարմանալի չէ այն, ինչ այսօր առավոտյան տեղի ունեցավ, որովհետև համապետական ընտրությունների ժամանակ այս ամբողջ իրավական տեռորը տեսնում էինք ավելի մեծ մասշտաբներով, և այս առումով Ստեփանավանում կրկնվում է այն, ինչի միջով մենք անցանք ամռանը խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս իշխանությունը, այո՛, փորձում է իր ձեռքում արդեն որպես քաղաքական կամակատար դարձրած քրեաիրավական համակարգի միջոցով պատվիրված քրեական գործերի, մասկի շոուների և ամեն ինչի միջոցով ընդդիմախոսներին ճնշել, մեկուսացնել»,- դատարանի բակում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը:

«ՏԻՄ-երում առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը, զգալով մոտալուտ պարտությունը, փորձում է ճնշումներով իր հարցերը լուծել։ Մենք ունենք նաև մեր ուժի ներկայացուցիչ Մամիկոն Ասլանյանի օրինակը, ընտրված քաղաքապետը կալանավորվեց… Սա ևս ճնշումների, քաղաքական հետապնդումների, այդ շղթայի շարունակությունն է», – հավելեց պատգամավորը:

 

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Հայկ Ֆարմանյանը ևս փաստեց, որ կալանքը մեր երկրում դարձել է պատժի գործիք, ընդդիմադիրներին ճնշելու միջոց:

 

 

Ամբողջությամբ՝

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել