Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարք Հալեպում

Ապրիլ 25,2012 16:49
Ապրիլի 24-ին Հալեպում տեղի ունեցավ 1915 թ. Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների մի ամբողջ շարք՝ կազմակերպված Սիրիայի հայկական երեք համայնքների և հայկական տարբեր  միությունների կողմից:

Հալեպահայությունը` որպես կատարված ոճրագործության դեմ բողոքի յուրահատուկ ձև, համայնքի պատմության մեջ առաջին անգամ բացահայտ կերպով դեռևս ապրիլի 23-ի երեկոյան ժամերից զանգվածաբար հայկական խանութների վրա փակցրեց ցուցանակներ «Խանութը փակ է` ի հիշատակ 1915 թ. Հայոց եղեռնի զոհերի» բովանդակությամբ` միևնույն ժամանակ դրանով իսկ իր հարգանքի տուրքը մատուցելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:

Ապրիլի 24-ի վաղ առավոտից Հայ առաքելական եկեղեցու կողմից Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգսյանի գլխավորությամբ մատուցվեց ոգեկոչման և հոգեհանգստի պատարագ՝ սբ. Նահատակաց եկեղեցում, որին հետևեց  1915 թ. զոհերի հուշարձանին պսակի զետեղման արարողությունը Հալեպի երեք հայ համայնքապետերի, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի, ինչպես նաև հայկական բոլոր մշակութային, բարեսիրական, մարզական միությունների ու ընկերակցությունների մասնակցությամբ:

Կազմակերպված միջոցառումների շարքում էր «Երկրից բերված մասունքներ» խորագրով  ցուցահանդեսը, որին ներկայացված էին հայրենիքից բերված կենցաղային իրեր, վավերաթղթեր, լուսանկարներ, տպագիր մամուլի ու գրքերի նմուշներ և այլ իրեր: Ցուցահանդեսը հեռարձակվեց նաև Սիրիայի պետական հեռուստաընկերությամբ:

Երեկոյան միջոցառումն եզրափակեց ապրիլի 24-ի միջոցառումների շարքը: Միջոցառման գեղարվեստական բաժնին հետևեցին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսի՝ Կարեն Գրիգորյանի, այնուհետև Հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Տ. Շահան Արք. Սարգիսյանի խոսքը՝  նվիրված  1915 թ. Հայոց Մեծ Եղեռնի թեմային:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30