Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը հանդիպեց մարզաշխարհի ներկայացուցիչներին

Ապրիլ 25,2012 19:59

«Մոսկվա» կինոթատրոնում այսօր մարզաշխարհի ներկայացուցիչների հետ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպման ժամանակ ծանրորդներ, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը եւ աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը Հայաստանի մարզիկների եւ մարզիչների անունից երախտագիտություն հայտնեցին Գագիկ Ծառուկյանին` մարզաշխարհին նրա ցուցաբերած բարոյական, ընկերական, եղբայրական եւ նյութական մշտական աջակցության համար:
Առաքել Միրզոյանը շնորհակալություն հայտնեց այն բանի համար, որ չնայած այս օրերի խիստ ծանրաբեռնվածությանը Գագիկ Ծառուկյանը ժամանակ է գտնում անձամբ զանգահարել իրեն, հետաքրքրվել մարզումներով, մարզավիճակով եւ ոգեւորել: Իսկ Նազիկ Ավդալյանը սեփական փորձից ելնելով հավաստիացրեց, որ յուրաքանչյում մարզիկի ամենանվիրական երազանքն օլիմպիական խաղերին մասնակցելն է եւ ՀԱՕԿ-ի նախագահը ամեն ինչ անում է իրենց այդ երազանքը իրականություն դարձնելու համար: Մարզուհին հավաստիացրեց, որ հայ մարզիկները Լոնդոնում կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի Լոնդոնում բարձրանա Հայոց Եռագույնը, հնչի Հայաստանի օրհներգը:
ՀԱՕԿ-ի պատվավոր նախագահ, օլիմպիական եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանը սպորտում անցկացրած տասնամյակների փորձից չկարողացավ հիշել մի այնպիսի ժամանակահատված, որ մարզաշխարհում այսքան համերաշխություն եւ միասնականություն եղած լինի:
Գագիկ Ծառուկյանը, շնորհակալություն հայտնելով այս հանդիպման համար, նշեց, որ հիմա ԱԺ ընտրությունների քարոզարշավի ամենաթեժ պահն է եւ իր ղեկավարած կուսակցությունը զբաղված է ընտրողների հետ հանդիպումներով: «Բայց մարզաշխարհի ներկայացուցիչների հետա այս հանդիպմանը չգալ չէի կարող»: ՀԱՕԿ-ի նախագահը մեկ անգամ էլ հիշեցրեց որ ինքը շարունակելու է ըստ ամենայնի աջակցել հայկական սպորտին, բոլոր նրանց, ովքեր ճիշտ ու հստակ են անում իրենց գործը, «որովհետեւ, երբ հզոր պետությունների հետ մրցապայքարում ի նշան հաղթանակների, բարձրանում է մեր փոքր երկրի եռագույնը, հնչում մեր օրհներգը, ամեն մի հայ հպարտաության մի անբացատրելի զգացում է ունենում: Ձեզ համար արվում է առավելագույնը: Մնում է, որ դուք` մարզիկներդ,պայքարեք վստահ, հավատալով Աստծուն ու ձեր ուժին», – ասաց Գագիկ Ծառուկյանը:
Հանդիպումից հետո բոլորը տեղափոխվեցին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճ` մեծարելու ՀԱՕԿ-ի նախագահի հրավերով ԱՄՆ-ից ժամանած լեգենդար բռնցքամարտիկ, Մելբուռնի օլիմպիական խաղերի ու Եվրոպայի եռակի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյանին` նրա ծննդյան 80-ամյակի առթիվ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30