Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի հավաքականի չորս մասնակիցներից ուղեգիր նվաճել հաջողվեց միայն 66 կգ քաշային Հովհաննես Վարդերեսյանին, որը տանելով միայն հաղթանակներ, մտել է եզրափակիչ, ինչն արդեն օլիմպիական վարկանիշ է: Եզրափակչում Հովհաննեսը հաղթողի կոչման համար գոտեմարտելու է թուրք Ակտան Յուկսելի հետ:
Հերթական անգամ ձախողվեց մեր օլիմպիական գլխավոր հույսերից մեկը՝ 55 կգ քաշային Ռոման Ամոյանը: Նա քառորդ եզրափակչում զիջեց ղրղզ Արսեն Երալիեւին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: