Լրահոս
Օրվա լրահոսը

«Միավորված հայեր»-ն այսօր խախտումներ չեն արձանագրել

Մայիս 06,2012 18:02

Aravot.am-ը կապ հաստատեց «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Ռուբեն Ավագյանի հետ, պարզելու՝ իրենց վստահված անձինք որևէ ընտրախախտում արձանագրե՞լ են: Մեզ հետ զրույցում պարոն Ավագյանն ասաց. «Ինչ-որ պետք էր անել, մինչև այսօր արդեն արել են, գումարները բաժանված են, ամեն ինչ կազմակերպված: Այսօր ընդհանուր առմամբ խաղաղ է, մենք չունենք այն հնարավորությունը, որ բոլոր ընտրական տեղամասերում վստահված անձինք ունենայինք, ունենք միայն 502 վստահված անձ, որոնք այս պահի դրությամբ խախտումներ չեն արձանագրել»:

Պարոն Ավագյանն ասաց, որ ինքը գիտի, որ ընտրակաշառք են բաժանում նաև այսօր, սակայն որպես իրավաբան՝ չի կարող խոսել այդ մասին, քանի որ կոնկրետ փաստեր չունի: Պարոն Ավագյանը վրդովվեց. «Ես, որ քարոզարշավի ընթացքում ասում էի, որ միայն երրորդ ուժը կարող է երկիրը հանել այս իրավիճակից, իմ աչքի առաջ ունեի այն ամենը, ինչ այսօր կատարվում է: Իսկ այս իրավիճակի համար մեղավոր են իշխող կուսակցությունները: Օրենքը ծառայում է միայն մեծահարուստներին, ժողովրդին հասցրել են այնպիսի ծանր նյութական վիճակի, որ նա ոչ թե գլխով, այլ փորով է մտածում: Այլևս չի կարելի լռել: Բոլորը տեսնում են, որ ընտրակաշառք է բաժանվում, բոլորը խոսում են այդ մասին, սակայն իրավապահ մարմինները ոչինչ չեն արձանագրում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031