Շոտլանդիայում անցկացված 55 մղոն երկարությամբ խճուղային հեծանվավազքը, քիչ էր մնում, ավարտվեր ողբերգությունով:
Ֆորթինգել քաղաքի մատույցներում, բոլորի համար անսպասելի, մի ձի, ցատկելով արգելապատնեշի վրայով, միացել է առաջատարների խմբին եւ նրանց հետ միասին ընթացել դեպի եզրագիծ: Վտանգավոր իրավիճակն ավելի չի բարդացել միայն շատ բան տեսած եւ ամեն ինչի սովոր հեծանվորդների արագ կողմնորոշվելու շնորհիվ: Նրանք արգելակել են իրենց «երկաթյա նժույգները»՝ ճանապարհը զիջելով մեծ արագությամբ առաջ սլացող կենդանուն: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: