Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը, չենք հրաժարվելու միջպետական հայցերից. «Միասնության թևեր»

Մարտ 03,2026 12:40 Share

«Միասնության թևեր» նախաձեռնության քաղաքական ծրագրի կարևոր դրույթները՝ պետական կառավարման, դատաիրավական և ընտրական համակարգերի վերաբերյալ․

Պաշտոնն այլևս չի լինելու իշխանություններին ծառայելու դիմաց տրվող նվեր կամ հիփոթեքը մարելու միջոց:

Պաշտոնի նշանակվելու է միայն նա, ով ունի գիտելիք, փորձ, կարողություն և նվիրում։

Հայաստանը չի սկսվելու և վերջանալու Երևանով․ Հայաստանի մարզերն ու համայնքները պետք է զարգանան համաչափ, կայուն և ինքնուրույն:

Դատարանները չեն ունենա կախվածություն որևէ իշխանությունից, գործարարից կամ քաղաքական ուժից:

Իրավապահ ծառայողները չեն լինի «վարկերի և պարգևավճարների գերիներ», որպեսզի հնարավոր չլինի քաղաքական ճնշում գործադրել նրանց վրա։

Կայուն մեծամասնության մեխանիզմը փոխվելու է։ Ընտրողը միշտ ունենալու է ընտրելու հնարավորություն, եթե անգամ դեմ է բոլորին

Նախագահին ընտրելու է ժողովուրդը, ունենալու է ընդլայնված լիազորություններ»

Մենք պաշտպանելու ենք արցախահայերի վերադարձի իրավունքի ապահովումը։

Մենք չենք հրաժարվելու միջպետական հայցերից. դրանցով մեր երկրի համար շահավետ բանակցային դիրք ենք ապահովելու:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ` «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանի ելույթում՝

Միասնության թևեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031