Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան` «ֆայլաբազարից»

Մայիս 23,2012 21:04

Բուդապեշտում ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպա Գուրգեն Մարգարյանի եղբայրը` Վահրամ Մարգարյանը, մեղադրվում է սպանության մեջ:

Ըստ «Երկիր»-ի՝ նրա դեմ նախաքննության ժամանակ ցուցմունք տվողներից մեկը Աշոտ Ֆրանգուլյանն է: Այո, հենց այն նույն Ֆրանգուլյանը, ում ոտնամատը «վնասել էր» «Հայկական ժամանակ»օրաթերթի լրագրող Հայկ Գեւորգյանը` նրան «վրաերթի ենթարկելով»:

Հետաքրքրական է այն, որ այս մարդը դարձյալ «տուժել» է` այս անգամ Վահրամ Մարգարյանի գործով անցնող մյուս մեղադրյալի որդու` Սարգիս Հակոբյանի կողմից: Ոստիկանությունում ասել է, թե Սարգիսն իրեն ծեծել է:

Իսկ թե «ֆայլաբազարում» կանգնող մարդն ինչպես է պարբերաբար հայտնվում տուժողի կամ վկայի կարգավիճակում, ոստիկանությունում բացահայտումներ դեռ չեն անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031