
Մեկնաբանությունները շատ են, իսկ բոլոր գրառումներին անդրադառնալը գրեթե անհնարին:
Բազմաթիվ հայ ընտանիքներում դեռ շարունակում են տոնի կապակցությամբ ընտանեկան հավաքույթներ կազմակերպել. «Ամեն տարի այս օրը հայրիկի գլխավորությամբ ընտանեկան ճաշկերույթ ենք կազմակերպում: Այս ավանդույթը մեր ընտանիքում արմատացած է: Այն եկել է դեռ շատ վաղուց, երբ հայրիկիս պապիկը նույն սեղանի շուրջ հավաքում էր հարազատներին եւ ընկերներին հյուրասիրելով իր իսկ ձեռքով քաշած կարմիր գինին: Եվ հիմա հայրս շարունակում է այս ընտանեկան ավանդույթը, պարզապես մի տարբերությամբ՝ հայրս գինի չի քաշում, քանի որ երկար ժամանակ է ինչ խաղողի մշակմամբ չենք զբաղվում»,-պատմում է 20-ամյա Հայկուհի Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ 1918 թվականի մայիսի 28-ին` մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն: Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց:
Քրիստինա Միրզոյան


















































