Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի երեխաներն իրենց տոնին նորաբաց այգի նվեր ստացան (Տեսանյութ)

Հունիս 01,2012 20:10

Այսօր Գավառ քաղաքում կազմակերպվեց քաղաքի նորաստեղծ այգու բացումը: Նորաբաց այգին տեղակայված է խորհրդային տարիներին հիմնված շքեղ այգու խաղահրապարակի տեղում: Նախկին այգին 1990-ականների սկզբներից սկսած քայքայվեց, կարուսելներն ու դետալները բնակիչները յուրացրեցին, եւ այգու տարածքը դարձավ անասունների արոտավայր ու ավերակ:

Ինչպես Aravot.am-ին  տեղեկացրեց «Վորլդ Վիժն Հայաստանի» Գավառի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Անուշ Պողոսյանը` այգին կառուցվել է 2010-2011 թթ. Տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում: Այգին վերակառուցվել է, ուր տեղադրվել են մի քանի խաղահրապարակ: Տեղադրումն ու բացումն իրականացվել էր «Վորլդ Վիժն» մարզային զարգացման ծրագրի շրջանակներում: Զբոսայգում տեղադրվել են սղարաններ, ճոճանակներ, երեխաների ինտելեկտն ու վերջույթները զարգացնող խաղեր: Կառուցվել է բեմահարթակ, տեղադրվել են նստարաններ ու տաղավարներ: Այգում տնկվել է 50 պտղատու ծառ: Հունիսի մեկին այգու բացումը կազմակերպվել էր «Երեխայի առողջությունն առաջնային է» ծրագրի շրջանակներում:

Այգու բացման արարողությանը, որին ներկա էին Գավառի տարածաշրջանի բոլոր համայնքներից տարբեր տարիքի երեխաներ, ուղեկցվեց երգ ու պարով: Երկու երեխաների մայր Ելենան Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ շատ ոգեւորիչ է այգու բացումը: Իր որդիները քիչ են դուրս գալիս բակ, որովհետեւ խաղալու եւ զբոսնելու հարմար տեղ չկա, այգու բացումից հետո  այգին դառնալու է իր որդիների սիրելի վայրը:

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930