Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկատան բնակիչների տոնն անցավ անգլիական այգում

Հունիս 01,2012 23:56

Գավառի մանկատանն այսօր ապրում է 77 երեխա: Մանկատան բնակիչներից ամենակրտսերը 4 տարեկան է, ավագը` 18: Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում մանկատան բնակիչները, կառույցի աշխատակիցները տնօրեն Նիկոլայ Նավբանդյանի ուղեկցությամբ իրենց տոնը նշեցին մայրաքաղաք Երեւանում:

Ինչպես Aravot.am-ին  տեղեկացրեց մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը` մանկատան սաները կեսօրից սկսած իրենց օրն անցկացրել են անգլիական այգում, ուր կազմակերպվել էր տոնախմբություն: Փոքրիկներն այգում երգել են, պարել, լուսանկարվել մուլտհերոսների հետ, մասնակցել հացկերույթին: Մանկատան շնորհալի սաները մայրաքաղաքում հանդես են եկել երաժշտական կատարումներով:

Միջոցառումը կազմակերպել էին  «Նունյոս» Հայ-Շվեդական բարեգործական հիմնադրամը, ֆրանսիական «Սաուղ» եւ «Օրանժ» ընկերությունները: Անգլիական այգում փոքրիկների ուրախությունը շարունակվել է «Փրկենք երեխաներին» կազմակերպության կողմից: Մանկատան սաների տոնը նախապես նշվել է նաեւ իրենց հարազատ հարկի ներքո: Գավառի մանկատան սաների համար առավոտյան կազմակերպվել է տոնական հյուրասիրություն, նրանք նաեւ քաղցրավենիքներ են նվեր ստացել:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930