Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌԱԿ-ը կվերականգնի բարոյական կապիտալը

Հունիս 05,2012 15:22

Հայաստանի ռամկավար  ազատական եւ Արմենական- ՌԱԿ կուսակցությունները սկսել են ներքին կազմակերպչական աշխատանքներ: Այսօր այս մասին «Ուրբաթ» ակումբում ասաց ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը.«Կուսակցությունը 2003-ից հետո չի մասնակցել համապետական ընտրությունների եւ մյուս կողմից կան բազմաթիվ կառույցներ, որոնք բարձիթողի վիճակում են գտնվել, նրանք կապ չեն ունեցել վարչությունների հետ:  Հիմա, քանի որ,  2 տարբեր կառույցներ միավորվել են, ուրեմն պետք է տեղերում ահագին աշխատանք անենք՝ կառույցները պետք է վերստեղծենք»: Պարոն Ավետիքյանի խոսքերով, նաեւ  կուսակցության գրասենյակներ ստեղծելու խնդիր ունեն, որովհետեւ 6 սեփական գրասենյակներից 5-ը վաճառվել են:

Ինչ վերաբերում է Հայաստանի ու Սփյուռքի ռամկավար ազատական կուսակցությունների հարաբերություններին,  պարոն Ավետիքյանն ասաց, որ դրանք նույն կուսակցություններն են. «Բայց աշխարհագրական տարբեր դիրքերում: Հայաստանի ՀՌԱԿ-ը չի կարող ղեկավարվել Սփյուռքում գործող կուսակցության կողմից, բայց այլ խոսք, որ պետք է համագործակցենք: Ավելին ասեմ՝ Սփյուռքում մեր կուսակցության բազմաթիվ կառույցներ գտնում են, որ ժամանակը հասել է, որ իրենք ղեկավարվեն Հայաստանից, այսինքն կենտրոնական վարչությունը լինի Հայաստանում»:

Այս  տարիներին ունեցած կորուստներին անդրադառնալով, պարոն Ավետիքյանը շեշտեց հատկապես իրենց  կուսակցականների՝  այլ կուսակցություններ ընդգրկվելու հանգամանքը. «Թվային իմաստով այս պահին չենք կարող ասել, որովհետեւ կազմակերպչական գործեր ու անդամության ցուցակները ճշտելու խնդիր ունենք: Նայում ենք՝ վերականգնել բարոյական կապիտալը: Ես ու իմ ընկերները հավատում ենք, որ Հայաստանում մեծ կուսակցությունը՝ էն , որ ասում են 300 000 անոց եւ այլն, անիմաստ է , աբսուրդ է… դրանք մակերեսային կուսակցականներ են» :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930