Լրահոս
Օրվա լրահոսը

Գնդակոծությունների մասին համացանցում լուրեր հրապարակելուց հետո կրակոցներն ավելանո՞ւմ են

Հունիս 05,2012 22:37

Հունիսի 5-ի երեկոյան,  ժամը 18-ից մինչեւ 22-ը ադրբեջանական զինուժը խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծել է Բերդի տարածաշրջանի  սահմանամերձ Մովսես գյուղը: Գյուղապետ Լյուդվիգ Ապերյանն ասաց, որ կրակ է բացվել պաշտպանական դիրքերի, սակայն հիմնականում՝ գյուղի տների ուղղությամբ: «Արդեն մութ է, առավոտյան կերեւան  գնդակոծության վնասները», -ասաց Մովսեսի գյուղապետը:

Հունիսի 5-ի ն, ժամը 16-ից սկսվել եւ ժամը 22-ի դրությամբ  շարունակվում էր խոշոր տրամաչափի գնդացիրներից սահմանամերձ Այգեպարի գնդակոծությունը: «Ինտերնետում գյուղերի գնդակոծության մասին լուրեր գրելուց հետո  այդ գյուղերի ուղղությամբ   ադբեջանական գնդակոծությունն ավելանում է: Վերջերս լրագրողները նյութ էին գրել այն մասին, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծությունը խոցել է  կախված կոստյումի գրպանում դրված, կոստյումի տիրոջ անձնագիրը: Ինտերնետում այդ նյութի տարածվելուց հետո հաջորդ օրը Ներքին Կարմիրաղբյուրն ուժգին գնդակոծվեց: Իսկ ադրբեջանցիները իրենց գյուղերի վրա արձակված կրակոցների մասին ինտերնետում ոչ մի տող չեն գրում: Երբ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները լսում են Բերդի տարածաշրջանի գյուղերի գնդակոծության մասին՝ այլեւս վախենում են այստեղ այցելել, օգնության ծրագրեր իրականացնել»,- ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930