Լրահոս
Օրվա լրահոսը

Վերագործարկվել է ևս երկու հիմնանորոգված շատրվան

Հունիս 06,2012 11:54 Share

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հունիսի 5-ի երեկոյան մասնակցել է Շառլ Ազնավուրի հրապարակում և Օղակաձև զբոսայգում գտնվող շատրվանների վերագործարկման հանդիսավոր արարողություններին: Տարիներ առաջ կառուցված շատրվանները տեխնիկական տարբեր պատճառներով գործում էին ոչ ամբողջ հզորությամբ: Քաղաքապետարանի նախաձեռնությամբ և տնտեսվարողների աջակցությամբ՝ շատրվանները երևանցիներին են ներկայացել ամբողջությամբ նորովի:

1980-ականներին կառուցված Ազնավուրի հրապարակի շատրվանի վերագործարկման նպատակով ամբողջությամբ հիմնանորոգվել են խողովակաշարերը, փոխվել են վնասված եզրաքարերը: Շատրվանի միջնամասի գեղարվեստական ձևավորման համար  օգտագործվել են ջրակայուն հատուկ ներկեր, իսկ երեկոյան ժամերին շատրավանն անցորդներին կհիացնի գեղազարդ լուսավորությամբ:

Շրջելով և ծանոթանալով կատարված աշխատանքներին՝ Տարոն Մարգարյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել մասնավոր կառույցներին` մայրաքաղաքային ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքի զարգացման գործում իրենց ներդրումն ունենալու համար:

<<Շատրվանների վերագործարկումը մեր խոստումն էր երևանցիներին: Մենք գույքագրել ենք մայրաքաղաքի չգործող բոլոր շատրվանները և վերագործարկման ենթական շատրվանների նորոգման նպատակով համապատասխան աշխատանքներ ենք տանում, որպեսզի անպայման վերականգնենք ու հանձնենք մեր բնակիչներին>>,- նշել է քաղաքապետը:

Օղակաձև զբոսայգու շատրվանի մասով պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ, պահպանելով կառույցի ճարտարապետական տեսքն ու լուծումները,  շատրվանը ձևավորվել է նաև գիշերային լուսավորությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել ու ծանոթացել է նաև Օղակաձև զբոսայգու շատրվանի հարակից տարածքներում կատարված կանաչապատման և ձևավորման աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930