
Իշխանական կուսակցությունների վերարտադրման գործին լծվել էր ամբողջ պետական ապարատը, այդ թվում բանակը, ոստիկանությունը և դատական մարմինները: Ուռճացված ընտրացուցակների օգնությամբ վարչախումբը հնարավորություն ստացավ մանիպուլյացիայի ենթարկել 700000 վիրտուալ (հանրապետությունից բացակայող կամ մահացած)ընտրողների ձայները և դրանք հավելագրել իշխանական կուսակցությունների օգտին: Արձանագրվեցին լցոնումների, բաց քվեարկության, «կարուսելի» դեպքեր: Այս ընտրություններում տեղ գտած թերևս ամենամտահոգիչ երևույթը աննախադեպ չափերի հասած ընտրակաշառքն էր:Ռեժիմն այդպիսով սեփական վերարտադրության ապօրինի գործընթացին հանցակից դարձրեց հասարակության մի ստվար զանգվածի`դրանով իսկ վերջնականապես այլասերելով ընտրական գործընթացը: Խորհրդարանական ընտրություններում տեղ գտած մասշտաբային կեղծիքների և օրինախախումերի եզրափակիչ ակորդը սահմանադրական դատարանի որոշումն էր: Այսպիսով վերջնականապես պարզ դարձավ, որ պետականորեն կազմակերպված հանցագործության մակարդակի հասած ընտրակեղծարարության արդյունքում ընտրությունների ինստիտուտը Հայաստանում հոգեվարքի մեջ է և փաստացի գտնվում է կործանման եզրին:
Սոցիալ- Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ԿՎ-ը վճռականորեն դատապարտում է իշխանությունների` որևէ սահման չճանաչող ապօրինի և հանցավոր գործելակերպը: Միաժամանակ կուսակցությունը առաջիկա նախագահական ընտրություններից առաջ զգոնության և ողջախոհության կոչ է անում հանրապետության բոլոր քաղաքացիներին: Այդ ընտրությունները հիրավի բախտորոշ նշանակություն կունենան Հայաստանի համար և աննախադեպ պատեհություն են կստեղծեն մեր հայրենիքը զարգացման հուն վերադարձնելու համար: Հնչակյան կուսակցությունը համոզված է, որ ժողովուրդը, համախմբվելով պայքարի բովով անցած և սեփական անխոնջ աշխատանքի շնորհիվ քաղաքական դաշտում առանցքային տեղ վաստակած Հայ ազգային կոնգրեսի շուրջ, ի զորու է թոթափել այս բռնապետության լուծը:


















































