
Նշենք, որ նախորդ տարիներին շատ ուղեւորները դժգոհում էին վագոնների սանիտարահիգիենիկ վիճակից: Տնօրինության պետն ասաց, որ այդ հարցը նույնպես լուծված է: Պարոն Մովսիսյանի տվյալներով, յուրաքանչյուր գնացք կարող է ունենալ 17 վագոն եւ տեղափոխել 648 ուղեւոր: Ընկերությունը հույս ունի, որ այս տարի, իրենց ծառայությունից կօգտվի 50 հազար մարդ, նախորդ տարվա` 42 հազարի փոխարեն:
Գնացքի տոմսերը, հունվարի 12-ից սկսած, ինտերնետային վաճառքով էլ կլինի:
VIP`կառավարական վագոնով երթեւեկելու տոմսն արժե 370 հազար դրամ` միայն մի ուղղությունը: Այն ունի խոհանոց, հյուրասենյակ, լոգասենյակ` տաք ու սառը ջրով: Սովորական պայմաններով երթեւեկելը ուղեւորի վրա կնստի 10-ից 14, 16 հազար դրամ:
Հուլիսի 1-ից գործելու է նաեւ Երեւան-Սեւան-Շորժա Էկետրագնացքը: Մինչեւ Սեւան տոմսն արժե 500 դրամ, Շորժա` 700 դրամ: Գնացքը կուղեւորվի Երեւանի «Ալմաստ» կառամատույցից:
Ընկերությունը մի նորամուծություն էլ է արել. ցամաքային ճանապարհով Ռուսաստան մեկնող մեր հայրենակիցները կարող են Ռուսաստանի ցանկացած երկրամասի գնացքի տոմս գնել Հայաստանում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ


















































