Լրահոս
Օրվա լրահոսը

Թիվ 102 դպրոցի աշակերտուհիներից մեկը աղմկահարույց դեպքից հետո փորձել է ինքնասպանություն կատարել (Տեսանյութ)

Հունիս 08,2012 17:21 Share
Աջակցեք aravot.am-ին

Թիվ 102 դպրոցի աղջիկների աղմկահարույց պատմությունը  ավարտվեց  նրանց հետ հոգեբանական զրույցներով: Աշակերտուհիների փոխադարձ հայհոյանքների ու ծեծի համար ոստիկանությունը խուլիգանության հոդված չտվեց, ինչպես ավելի վաղ ասել էր Ոստիկանության քրեական հետախուզության  վարչության պետի տեղակալ  Նելլի Դուրյանը:

ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aravot.am-ին ասաց, որ նրանց հետ խոսել են, աղջիկներն իրենք էլ հասկացել են իրենց սխալն ու զղջացել: Տիկին Հովհաննիսյանն ասաց, որ աղջիկներից մեկն այնքան էր ամաչել կատարվածի համար, որ  դեպքից հետո անգամ ինքնասպանություն էր ուզում  կատարել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել