«Այնպես չէ, որ մենք խուսափում ենք իրավիճակը լարվելուց, եթե մեր կարեւոր հարցերի շուրջ է, թող լարվի էլ, խնդիր չկա այդտեղ»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով ԱԺ նիստում տեղի ունեցած
Նարեկ Կարապետյանն ասաց, որ թեմայից չեն կարող շեղվել, պետությունը պետք է դիրքորոշում հայտնի, որ Հայաստան ներխուժած ադրբեջանցին չի արտահանձնվելու, որովհետեւ հանցագործ է։ «Եվ այս առումով հայերին պաշտպանող պետությունը պետք է դիրքորոշում հայտնի։ Օրվա լարումը դա էր։ Դուք տեսնում եք, թե վերջին օրերին ինչ է կատարվում, այսինքն՝ չի հայտարարվել, որ չենք արտահանձնելու։ Մենք պետք է ցույց տանք իրենց, որ պատժվելու են իրենք»,- ասաց նա։
Նարեկ Կարապետյանն ասաց, որ մտավախություն ունի՝ իշխանությունները արտահանձնելու են ադրբեջանցի դիվերսանտին։
Կարդացեք նաև
Ըստ նրա՝ դա երեւաց նաեւ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքից։ «Բաց թող չփորձեն»,- նշեց Կարապետյանը։
Տեսանյութն ամբողջությամբ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






















































