Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն»- 2012թ. ծրագիրը

Հունիս 11,2012 17:25


Հունիսի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի բացումը, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցներ, Երևանի վարչական շրջանների, ինչպես նաև հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ, «Արի տուն»-2012թ. ծրագրի առաջին փուլի մասնակիցները:

Ողջունելով ներկաներին և ազդարարելով «Արի տուն»-2012թ. ծրագրի մեկնարկը` ՀՀ սփյուռքի նախարար Հ.Հակոբյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի մասնակից երեխաներին և նրանց ծնողներին` Հայրենիք գալու և Հայրենիքը ճանաչելու մեծ ցանկության համար:

ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆ.Զաքարյանը ներկայացրեց 1-ին փուլի ծրագիրը, ըստ որի մասնակիցները կայցելեն Հայաստանի պատմամշակութային վայրեր և ուսումնական հաստատություններ, կլինեն ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում և այլն, աաՀյՀՀՀՀհադըոեհտւիվ տւըեռւաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաաայնուհետև 4 օր կանցկացնեն Աղավնաձորի ճամբարում:

«Արի տուն» ծրագրի նպատակն է` սփյուռքահայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-Հայրենիքը, նրանց մեջ արմատավորել ազգային արժեքային համակարգ, ծանոթացնել հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:

«Արի տուն» ծրագրի առաջին փուլին կմասնակցի Ռուսաստանի Դաշնությունից, Վրաստանից և ԱՄՆ-ից 25 երիտասարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930