Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ երկու փոխնախագահների հակասական կարծիքները

Հունիս 25,2012 15:49

 ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ասել էր, որ իր կարծիքով ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կսատարի Սերժ Սարգսյանին: Այս առնչությամբ ՀՀԿ մjուս փոխնախագահը` Գալուստ Սահակյանը, Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը այդպես չէր ասի. «Ես չէի շտապի այդ հարցում, որովհետեւ դեռեւս մոդելավորված չէ քաղաքական դաշտը` նախագահական ընտրությունների համար: Ցանկացածը կարող է սատարել կամ չսատարել: Դա կերեւա արդեն աշնանը, երբ բոլոր քաղաքական ուժերը իրենց տեսակետները կներկայացնեն հասարակությանը»:

«Հարսնաքարում» բժիշկների խմածության հետ կապված Ռազմիկ Զոհրաբյանի գնահատականի հետ նույնպես պարոն Սահակյանը համաձայն չէր. «Ասեմ հետեւյալը: Իրոք, այնտեղ նրանք տեղիք են տվել, բայց դա չի նշանակում, որ դա պիտի ասենք ու հետո  էլ ասենք` այնքան էլ մեղավոր չեն: Լավ, եղել է` եղել է, կարելի է ամեն ինչին համարժեք պատասխանել, չէ՞: Ռուբեն Հայրապետյանը շատ մարդկանց է ազատել ու ինքը աջակցում է, որ ովքեր ծեծել են, մինչեւ վերջ պատժվեն: Իհարկե, ո՞նց կարելի է մարդուն վարկաբեկել, այդտեղ հաց ուտելու տեղ է, մեկը խմած կլինի, անվտանգությունը նրա համար է, որ ասի` ոչինչ, հանգստացնի, ասի արի մի հատ լվացվի: Եթե հաճախորդը հանցանք է կատարում, պիտի ոստիկանություն զանգի` սա է: Այսինքն` ո՞վ ուզենա, մասնավորապես Ռուբեն Հայրապետյանը, այնտեղ հաց են ուտում մարդիկ, բռնեն ծեծեն, իրեն էլ խայտառակ անեն: Ոչ ոք չի ուզենա, անհնար  բան է, որ որեւէ մեկն ուզենա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930