Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցկեղով հիվանդ կին են ձերբակալել. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր

Հոկտեմբեր 21,2026 17:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Հունիսի 7-ի ընտրություններից օրեր առաջ էլ մեզ մոտ տարբեր գրասենյակներում վստահված անձանցից մինչև ակտիվիստներ ձերբակալվում էին: Նույն ձեռագիրն է, ոչինչ չի փոխվել, անգամ ԵԽԽՎ զեկույցում դրա վերաբերյալ եվրոպացիների արած դիտողություններից հետո էլի կլասիկ ՔՊ-ն է…», – դատարանի բակում ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը (լուսանկարում):

«Շատ ցավում եմ, որ ձերբակալվել է կին, որը քաղցկեղով հիվանդ է և ունի 3 անչափահաս երեխա: Հանգուցալուծումն այս դատաիրավական համակարգի պայմաններում՝ կարծում եմ բոլորիս համար կանխատեսելի է: Մենք մեկ տարի է՝ այս դատարանի բակում ենք տարբեր առիթներում հավաքվում, ինձ մոտ դեժավյու է արդեն: Դատաիրավական համակարգից մեծ պատրանքներ չունեմ»,- ասաց պատգամավորը:

Նա ընտրողների համար հայտարարություն արեց, որ անկախ իրենց նկատմամբ տարատեսակ ճնշումներից՝ «Ուժեղ Հայաստան»-ը չի հանձնվելու. «Մենք պայքարելու ենք և՛ ԱԺ-ում, և՛, եթե դրա անհրաժեշտությունը լինի, նաև փողոցում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել