ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում՝ «Մերիդիան» էքսպոկենտրոնի «Կապույտ գոտում», Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը հանդիպել է Տաջիկստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեի նախագահ Բահոդուր Շերալիզոդայի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները, բնապահպանական վերահսկողության արդյունավետության բարձրացմանն ուղղված մոտեցումները և կենսաբազմազանության պահպանության մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ միջազգային համագործակցության ամրապնդումը և արդյունավետ գործելակերպերի փոխադարձ ներդրումը։
Համագործակցության գործնական բաղադրիչն ամրապնդելու նպատակով առաջիկայում նախատեսվում է կազմակերպել փոխադարձ այցեր՝ երկու երկրների վերահսկողության համակարգերին, կիրառվող մեխանիզմներին և գործիքակազմին տեղում ծանոթանալու, ինչպես նաև ոլորտում կուտակված փորձն ու հաջողված լուծումները փոխանակելու համար։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին



















































