Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես երևի քեզ սիրում եմ». Ֆեյսբուքյան ընկերները չուշացրին սիրո խոստովանությունը

Հունիս 29,2012 14:12

 

Այն, որ համացանցը վարակել ու շարունակում է վարակել շատերին, փաստ է: Եվ բնական է, որ մարդկային շփումները վիրտուալ աշխարհում առաջին պլան են ելնում: Լուիզայի սիրային պատմությունն էլ է սկսվել այստեղից. «Ծանոթացել ենք ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով` փետրվար ամիսն: Անծանոթներ ենք եղել, ուղարկել է request, բայց հակառակ իմ բնավորության , որ փորձում եմ խուսափել անծանոթների հետ շփումներից, իրենը ընդունեցի»: Հենց սկզբից Լուիզայի համար ամեն բան տարօրինակ է թվացել, քանի որ սկզբում ընդհանրապես չեն շփվել, յուրաքանչյուրն իր գործերով էր տարված, իսկ նրան հետաքրքրել է, թե ով է այդ  անծանոթ երիտասարդը, ով տեղ է գտել իր ընկերների շարքում. «Վերջախես քաջություն ունեցա եւ առաջինը գրեցի նրան: Նա էլ առիթը բաց չթողեց եւ պատասխանեց:  Հիմա շատ ենք ծիծաղում անցած-գնացած, ասված-չասվածի վրա»,-ժխտալով ասում է Լուիզան: Ընկերության  առաջարկն ընդունելն անգամ Արամին չի ստիպել նայել աղջկա լուսանկարները: Միայն Լուիզայի գրելուց հետո է Արամը նայել, այն էլ կողմնորոշվելու համար, պատասխանի, թե ոչ: Օրերն անցնում էին, իսկ նրանք ավելի էին մտերմանում. «Ամեն օր շփվում էինք էլէկտրոնային տարբերակով, բայց որպես լավ ծանոթներ: Ինքը համալսարանի Տեղեկատվական Տեխնոլոգիաներ ֆակուլտետի մագիստրատուրայի վերջին կուրսում էր, եւ  մագիստրոսական թեզ էր պաշտպանում, իսկ մեր զրույցի հիմնական թեման թեզն էր»:

Լուիզան բաց գույնի վարսերով  է, իսկ Արամը լուսանկարները տեսնելով` պատկերացրել էր սեւահեր, փոքր-մոքր աղջկա հետ է շփվում: Այնուհետեւ օն-լայն շփումը տեղափոխում են իրական հարթակ: Առաջին հանդիպումը Լուիզայի համար տպավորիչ չի լինում, բայց Արամի սրտում հետք է թողնում. «Ինձ ուղղեկցեց տուն. hիմա անկեղծանում է, որ շատ է ցանկացել համբուրել,  բայց քաշվել է՝  մտածելով  ճիշտ չեմ հասկանա: Նույնիսկ մտածել է` հնարավոր Է,  նեղանամ, որ ուզում է ինձ մեքենայով տուն ուղղեկցել»: Նրանք սկսում են հանդիպել ամեն օր, իսկ սիրային խոստովանությունն էլ չի ուշանում. «Ասեց, թե այլեւս չի կարողանում աշխատել, միշտ իմ մասին է մտածում՝  որտե՞ղ եմ, ու՞մ հետ եմ, տեսնես ի՞նչ եմ անում հիմա ու բազում հարցեր եւ վերջում հստակ ավելացրեց` ես երևի քեզ սիրում եմ», իսկ ես այդ խոսքերից հետո ասացի` մի՛ ասա, քանի դեռ համոզված չես»: Կա սեր եւ փոխադարձ հարգանք, որն առաջնային ու կարևորագույն պայմանն է զույգերի համար. «Իրեն միշտ  ասում եմ, որ երկու Արամ կա իր մեջ, մեկը իմ «բեսթ ֆրիենդն» է, որն ամեն հարցում պատրաստ է ինձ օգնել, ու ես իրեն շատ եմ սիրում,  իսկ մյուսը՝  իմ հրաշքն է, այն մարդն, ում գրկում ես, աշխարհից կտրվում ես »: Հիշում է, երբ զբոսանքներից մեկի ժամանակ անձրև է սկսվում, իսկ պատսպարվելու համար ամենահարմար տարբերակը մոտակա սրճարան մտնելն է լինում. «Խոսում էր աշխատանքից, իր առօրյայից ու ընթացքում մենյուն քրքրում: Մոտեցավ մատուցողը (ես դեռ ոչինչ չէի ընտրել) ինքն իր պատվերն արեց, իսկ երբ մատուցողը հարցրեց, թե ես ի՞նչ եմ որոշել, նա իմ փոխարեն ասաց. «Իրեն էլ մի բաժակ ջուր ու անալգին»: Պետք է խոստովանեմ, որ ամբողջ ճանապարհին հոգու հետ շատ էի խաղացել »,- պատմում է Լուիզան:  Կյանքում մեկ անգամ են վիճել , և դա եղել  է առաջին եւ վերջին վեճը. «Հիշում եմ` նստեցինք մեքենան. շատ բարկացած էինք, ամբողջ ճանապարհին չխոսեցինք: Ես ակնոցը դրել էի աչքերիս,  որ չտեսնի լաց եմ լինում ու լռում էի շարունակ: Մոտեցանք մեր տանը, ավտոմեքենան կանգնացրեց, հանեց ակնոցս, հարցրեց՝  լա՞վ եմ մտածել, արդյոք  ուզո՞ւմ եմ` այսպես ամեն բան վերջանա: Գրկեց, ես էլ հետ մղեցի, արդյունքում զայրացավ, մեծ արագությամբ նորից վարեց մեքնա: Ես պահանջում էի կանգնեցնել մեքենան, իսկ ինքը համառորեն շարունակում էր մեքենայի սլացքը: Բղավեցի` կանգնացրու, սիրում եմ: Կանգնեցրեց, գրկեց ինձ, ու էլի շարունակ լուռ Էինք: Երևի խոսքերն այստեղ ավելորդ էին»:

Սերը Լուիզայի համար սովորական զգացմունք է, բայց ինչպես ինքն է ասում, ստիպում է մարդուն դառնալ ավելի լավը, օր օրի փոխվել, թե՛ շրջապատի հանդեպ, եւ թե՛ սեփական անձի: «Թևեր է տալիս եւ  ուզում ես ամբողջ աշխարհն իմանա, որ երջանիկ ես: Ամեն անցորդի բաժանես էդ հրճվանքը, որ սիրում ես ու սիրված ես»: Լուիզան հորդորում է մարդկանց լինել ավելի բարի ու համբերատար, կամեցող գտնվեն իրենց նմանների հանդեպ: «Բոլորս էլ մարդ ենք. բոլորս ել սիրո ու ջերմության կարիք ունենք: Չարժե չարանալ միմյանց հանդեպ»:

Քրիստինա Միրզոյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930