Լրահոս
Օրվա լրահոսը

Մահացավ ընդդիմադիր այն ազատամարտիկը, որին դատում էին իբրև թե հիվանդության կեղծ փաստաթղթեր սարքելու ու թոշակ ստանալու մեջ

Հուլիս 06,2012 14:49

Այսօր առավոտյան վատացել ու իր տանը մահացել է ՀԱԿ ակտիվիստ, 55-ամյա  Ժորա Աթոյանը: Հիշեցենենք, որ նրա դեմ քրեական գործ էր հարուցվել   խարդախություն կատարելու, կեղծ փաստաթղթերով զինվորական կենսաթոշակ, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու, ու այսպիսով՝ պետությանը 8.733.879 դրամի վնաս պատճառելու մեջ: Մոտ մեկ տարի  Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում  քննում էին այն հարցը, թե արցախյան պատերազմին մասնակցած Ժորա Աթոյանը արդյո՞ք կոնտուզիա ստացել է մարտի դաշտում: Ժորա Աթոյանը այս գործը համարում էր  քաղաքական պատվեր, ըստ նրա, իրեն դատում են այսպես ասած անհնազանդ պահելու համար:Ու թեև նա անչափ վատառողջ էր, երբեմն հիվանդանոց էր պառկում ու չէր կարողանում դատերին մասնակցել, երբեմն էլ հազիվ էր գալիս դատարան` չկարողանալով նորմալ քայլել, այդուհանդերձ ազատամարտիկին կասկածում էին «սիմույլանտ» լինելու մեջ:  Նրան դատավոր Մարտին Սարոյանը ենթարկեց 3 տարվա ազատազրկման, և մինչ նա կբողոքարկեր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան, ազատամատիկի մահը վրա հասավ: Նշենք, որ նա այս ընթացքում մեզ հետ զրույցում հաճախակի էր զայրանում դատարանի վճռից ու միշտ դժգոհում էր իր առողջության վատթարացումից: Ազատամարտիկի ընկերների համոզմամբ, Աթոյանի մահվան պատճառը դարձավ նրան  անհիմն մեղադրանք առաջադրելն ու անհարկի դատելը, բազմաթիվ հիվանդություններով տառապող ազատամարտիկը խորը  սթրեսի մեջ ընկավ ու մահացավ:Ի դեպ, այս փաստը զայրացրել է նաև գյումրեցիներին, վերջիններիս հնչեցրած գնահատականներին կանդրադառնանք մի փոքր ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031