
Դեւրիկյանը «Մաշտոցի» պուրակի համար պայքարողների մասին ասաց, որ ուրվագծվեց ինքնահաստատման, աղմկարարության ձեւով ուշադրություն գրավելու միջոց: Ըստ նրա՝ ապամոնտաժող «բրիգադի» կողքին պետք է լինի նաեւ մոնտաժող «բրիգադ», այլապես այդ շարժումները կդիտվեն իբրեւ որոշակի ներքին սոցիալական ագրեսիայից ելնող արգելքներ:
«Մենք ասում ենք՝ իրավական ամենաթողություն է, բայց վտանգավոր հանգամանքն այն է, որ նույն այդ հասարակական շարժումների, ցույցերի դեպքում էլ դա կա: Նույնիսկ վերջին դեպքերի ժամանակ էր դա ակնհայտ, ոստիկանության հանդեպ արհամարհական, անհարգալից վերաբերմունք էր ցուցաբերվում»,-ասաց Դեւրիկյանը, հավելելով, որ չի կարելի նույնացնել քրեաօլիգարխիկ աշխարհն ու պետությունը:
«Հարսնաքարի» դեպքը ցնցող էր, նշեց նա, ավելացնելով. «Եկեք մեր քայլերի մեջ ազնիվ լինենք: Բայց եթե հավաքվում ենք հիշատակի մոմավառություն անելու, ապա պետք է հասկանալ, որ դա փողոցում պառկելով չի արտահայտվում: Այդպես հիշատակի մոմավառությունը վերածվում է հիշատակի ծաղրուծանակի:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































