Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռախոսով ի՞նչ էր ցույց տալիս Արմեն Աշոտյանին փոխոստիկանապետը

Դեկտեմբեր 15,2022 11:26

Կառավարության առջեւ ՀՀԿ-ի հրավիրած՝ ի պաշտպանություն Արցախի եւ արցախահայության հանրահավաքից հետո մասնակիցները որոշել էին մոմեր վառել Հանրապետության հրապարակում տեղադրված տոնածառի մոտ:

Ոստիկանությունն արդեն ցերեկվանից շրջափակել էր տոնածառը, թեեւ ավելի ուշ հայտնի դարձավ, որ այդ մասին նախապես տեղեկացվել էր: Երբ հանրահավաքի մասնակիցները մոտեցան տոնածառին, նրանց ոստիկանությունը առաջարկեց մոմավառությունն իրականացնել «գորգի» տարածքում, բայց տոնածառից որոշակի հեռավորության վրա: Արմեն Աշոտյանը եւ Էդուարդ Շարմազանովը փոխոստիկանապետերի եւ բարձրաստիճան սպաների հետ սկսեցին բանակցել, որպեսզի ավելորդ արհեստական անհարմարություններ չստեղծվեն եւ հնարավորություն տրվի մոմերը վառել տոնածառին հնարավորինս մոտ: Մի որոշ ժամանակ անց կողմերը եկան փոխզիջումային տարբերակի:

Բանակցությունների ընթացքում փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հեռախոսով ինչ-որ բան էր ցույց տալիս Արմեն Աշոտյանին: Aravot.am-ը պարոն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ էր ցույց տալիս Աշոտյանին ու բացատրում: Պարզվեց, որ համացանցում ինչ-որ մեկը գրառում էր կատարել՝ սպառնալով վնասել կամ այրել տոնածառը:

Տեղեկացնենք, որ փոխզիջումային տարբերակը հնարավոր եղավ, երբ հանրահավաքի ու մոմավառության կազմակերպիչները անձնական պատասխանատվություն ստանձնեցին, որ միջադեպեր չեն լինի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031