Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան.«Ինչո՞ւ է վարչապետը մեյդան ընկնում» (Տեսանյութ)

Հուլիս 12,2012 23:14

Այսօր Ազատության հրապարակում ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ու նրա ընտրողների հերթական հանդիպման օրն էր: Պարոն Բագրատյանի համախոհները իրենց հետաքրքրող հարցերն էին տալիս: Հավաքվածներից մեկը հետաքրքրվեց՝ ինչքա՞ն է գազի ներկրման իսկական սակագինը. «150 դոլար գրում են, 230 գրում են, ո՞րն է իսկական գինը»: Պարոն Բագրատյանն էլ ասաց, որ նշված բոլոր թվերն էլ ճիշտ չեն.«Մեր գազի գինն է 406 դոլար, մեր պետությունը՝ Արմեն Մովսիսյանի բերանով, ահավոր չեմ հարգում, ասում է` մեզ տալիս են 180-ով կամ 230-ով… բայց այդ մարդը, վստահ եմ, գնում է ռուսներին ասում է, գնացել եմ՝ էլի բարձրացրեք: Այնտեղ աչք է մտնում, որ շահ, վարձատրություն ստանա: Չեմ կասկածում, ինչպես ամերիկացիների, այնպես էլ ռուսների օգտին աշխատող հայ պաշտոնյաները ամեն ջանք ու եռանդ թափում են, որ մտնեն նրանց, այսպես ասած, մի լավ տեղ ու իրենց տաք զգան»:

Պարոն Բագրատյանին զարմացնում են նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի խոսքերը, թե գազի սակագինը քննարկում են Ռուսաստանի հետ, քննարկումից հետո կասեն. «Ասում է ՝ քննում ենք, գազի գինը կասենք: Դու քննելու ի՞նչ ունես, դու գա՞զ ես առնում: Գազն ո՞վ է առնում, ումի՞ց… Հարց է ծագում` Արմեն Մովսիսյանն այստեղ ի՞նչ կապ ունի, ինչո՞ւ է մեյդան ընկնում, վարչապետն ինչու՞ է մեյդան ընկնում: Նախագահն ինչո՞ւ է գնում, խնդրում Ռուսաստանի նախագահին՝ մի քիչ էժանացնես : Գնալու կարիք չկա»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031