Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանդի է ենթարկվել ավելի քան 150 մարդ». Սիրիայի ակտիվիստներ

Հուլիս 13,2012 17:23

Սիրիայի ընդդիմության ակտիվիստները հայտնել են կառավարական ուժերի կողմից հրասայլերի և ուղղաթիռների կիրառմամբ Հոմս նահանգի գյուղերից մեկում քաղաքացիական ավելի քան 150 անձանց սպանդի ենթարկելու մասին:

Ակտիվիստների ու ականատեսների համաձայն, հինգշաբթի օրը Թրեյմիսա գյուղը գրոհելուց առաջ կառավարական ուժերը հրետանային կրակ էին բացել այս բնակավայրի ուղղությամբ:

Սիրիայի ապստամբների առաջնորդներն իրենց հերթին պնդում են, որ զոհվածների թիվը գերազանցել է 200-ը:

Երկրի պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սիրիայի զինված ուժերն այս տարածքում մարտեր են վարել զինյալ խմբավորումներից մեկի հետ: Ինչպես և նախկինում իրականացված զանգվածային սպանությունների ժամանակ, այս անգամ ևս Սիրիայի կառավարությունը սպանությունների համար պատասխանատվությունը դրել է այն ուժերի վրա, որոնց կառավարությունը «զինյալ ահաբեկիչներ» է անվանում:

Այս ընթացքում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկվում է Սիրիայի կառավարության նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունն այն դեպքում, եթե վերջինս շարունակի ծանր զենք կիրառել քաղաքացիական անձանց վրա կատարվող հարձակումների ժամանակ:

Ռուսաստանը սակայն սպառնացել է կիրառել վետոյի իրավունքը Արևմուտքի կողմից առաջ քաշվող բանաձևի նկատմամբ՝ ցանկանալով պարզապես ևս երեք ամսով երկարաձգել Սիրիայում գործող ՄԱԿ-ի դիտորդների մանդատը:

ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Քոֆի Անանը երկուշաբթի օրը կայցելի Մոկսվա՝ Սիրիայի շուրջ բանակցություններ անցկացնելու նպատակով:

Արմեն Հովհաննիսյան

«Ամերիկայի Ձայն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031