Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ում հիացած են, որ Հրանտ Բագրատյանը պատգամավոր է դարձել

Հուլիս 18,2012 16:09

«Խոսրով Հարությունյանին դարձրել են դեպուտատ, հետո հասկացել են՝ ում են դարձրել: Սրան ինչո՞ւ ենք դեպուտատ դարձրել՝ սա են ասում»,- Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ պատգամավոր Խ. Հարությունյանի մասին նման կարծիք էր հայտնել ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Հակադարձենք, որ մենք հիացած ենք, որ Բագրատյանը պատգամավոր է դարձել»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Իսկ ՀՀԿ մեկ այլ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հավելեց. «Չեմ կարծում, որ հարգարժան նախկին վարչապետ ու գործող պատգամավոր պարոն Բագրատյանը կարդում է հանրապետականների մտքերը: Հանրապետական խմբակցությունը մեկ ամբողջական թիմ է, ու Խոսրով Հարությունյանն էլ այդ մեկ ամբողջական թիմի արժանի ներկայացուցիչներից մեկն է: Մենք որեւէ մեկով չենք հիանում, աշխատանքը չափում ենք արդյունավետությամբ: ՀՀԿ խմբակցության յուրաքանչյուր անդամ գործում է կուսակցության կանոնադրության շրջանակներում, Խոսրով Հարությունյանն էլ մեր խմբակցության բոլոր անդամների նման համախմբված, նորմալ աշխատում է Հանրապետական խմբակցության կազմում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031