Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից

Հուլիս 23,2012 14:05 Share

Հուլիսի 21-ին, ժամը 13.10-ին, Բերդ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի հոսպիտալից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ բեկորային վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Ներքին Կարմիրաղբյուր  գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գոռ Փ.-ն:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության  հաղորդման համաձայն՝ պարզվել է, որ նա վնասվածք ստացել է նույն օրը, ժամը 12.00-ի սահմաններում, նշված գյուղի «Զաղի ճամփի տակ» կոչվող տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս՝ Ադրբեջանի Հանրապետության հենակետից արձակված կրակոցից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել