Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյանը՝ Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին. «Բոլոր հայերի կարիքը կա այսօր Հայաստանում, մանավանդ՝ հիմնադիր անդամների»

Հուլիս 26,2012 19:10

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը հարցին, թե իր կարծիքով հնարավո՞ր է Վանո Սիրադեղյանի վերադարձը եւ ըստ իրեն, ի՞նչ նպատակ է հետապնդում ֆեյսբուքյան «Ելք» խմբի ստորագրահավաքը՝ պատասխանեց. «Կարծում եմ, որ լավ կլինի՝ յուրաքանչյուր հայ վերադառնա իր հայրենիքը: Եթե կարողանա վերադառնա՝ լավ կլինի»:

Մեր հարցին՝ իսկ Վանո Սիրադեղյանի կարիքը կա՞ այսօր Հայաստանում՝ նա պատասխանեց. «Բոլոր հայերի կարիքը կա այսօր Հայաստանում, մանավանդ՝ հիմնադիր  անդամների, հիմնադիր քաղաքացիների կարիքը մեր հանրապետությունում բոլորն էլ պիտի ունենան: Հայաստանի Հանրապետությունը չպետք է նման հարց բարձրացնի՝ պե՞տք է Վանո Սիրադեղյանի վերադարձը, թե՞ պետք չի: Հայաստանը հենց այդ մարդիկ են՝ բոլորը միասին, առանց նրանցից մեկի Հայաստանն ամբողջական չէ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031