
Քաղաքացիական նախաձեռնությունը, հրապարակելով այս ցանկը, ակնկալում է ԶԼՄ-ների աջակցությունը այն տարածելու ուղղությամբ, ինչպես նաեւ առաջիկա 3 օրերի ընթացքում ակնկալում է հանրային արձագանքներ` առաջարկություններ, կարծիքներ, գնահատականներ եւ հնարավոր քննադատություն այս թիմի եւ առանձին անձանց թեկնածությունների ու գործունեության վերաբերյալ:
Կարծիքները կարող են հայտնել ինչպես հնարավոր թեկնածուների կենսագրականների տակ եղած ֆեյսբուքյան էջերում, այնպես էլ` [email protected] էլեկտրոնային հասցեով եւ ֆեյսբուքյան «Քաղաքը մերն է» էջում. https://www.facebook.com/ourcityy
Բոլոր արտահայտված կարծիքների ուսումնասիրությունից հետո օգոստոսի 6-ին կորոշվեն նախաձեռնության թեկնածուները, որոնք էլ մինչեւ օգոստոսի 10-ը կառաջադրվեն որպես Գյումրու ավագանու անդամության թեկնածուներ:
Կարդացեք նաև
Հանրային կապերի խումբ


















































