Լրահոս
Օրվա լրահոսը

Մասաչուսեթսի օրենսդիրները սատարում են Արցախի անկախությունը

Օգոստոս 08,2012 12:25 Share

Մասաչուսեթս նահանգի ներկայացուցիչների պալատն ընդունել է նահանգի ներկայացուցիչ Ջոնաթան Հեխթի կողմից ներկայացված բանաձևը, որը հորդորում է Միացյալ Նահանգների նախագահին և Կոնգրեսին աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

«Արմենիան Ուիքլի» պարբերականի վկայությամբ, բանաձևում դատապարտվում են Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի սպանությունները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման կողմնակիցների խաղաղ ցույցերի նկատմամբ գործադրված բռնությունները:

«Ադրբեջանի թշնամական գործողությունների պատճառով Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը շարունակում է մնալ վտանգի տակ», – ասված է փաստաթղթում:

Բանաձևը պարունակում է նաև շնորհավորական ուղերձ Արցախի ժողովրդին՝ ժողովրդավարությունը զարգացնելու ուղղությամբ շարունակվող ջանքերի, ինչպես նաև գովասանքի խոսքեր՝ 2012 թվականի հուլիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների կապակցությամբ, որոնք որպես «ժողովրդավարության ուղղությամբ ևս մեկ կարևոր քայլ» են գնահատվել Մասաչուսեթսի օրենսդիրների կողմից:

«Ամերիկայի ձայն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031