Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանը դիմել է ոստիկանություն, որպեսզի տեղեկա՞նք վերցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնում վերստին առաջադրվելու համար

Օգոստոս 08,2012 14:45 Share

 Ոստիկանական մեր աղբյուրների հաղորդմամբ` Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը  դիմում է ներկայացրել ՀՀ  ոստիկանության վիզաների և անձնագրերի վարչության Գյումրու բաժին` քաղաքապետ առաջադրվելու  համար նախատեսված   տեղեկանքը  վերցնելու: Ինչպես հայտնի է, քաղաքապետի կամ ավագանու անդամ   առաջադրվելու ցանկություն ունեցողները հատուկ ձևի տեղեկանք են  վերցնում   առ այն, որ իրենք ՀՀ մշտական քաղաքացի  են  և վերջին  վեց ամիսների ընթացքում բնակվում  են տվյալ քաղաքում, որտեղ պատրաստվում են առաջադրել իրենց թեկնածությունը: Սակայն քաղաքապետը մինչ  այս պահը  իր փաստաթղթերը չի ներկայացրել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանաձնաժողով: Կառաջադրի՞ նա իր թեկնածությունը, թե՞ ոչ,  գյումրեցիների ասելով պարզ կդառանա այսօր` Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումից հետո, քանի որ, այս քաղաքի բնակիչների պնդմամբ, Գյումրու քաղաքապետի ընտրությունների շուրջ ստեղծված ինտրիգը տեղափոխվել է  արդեն Ռուսաստանի Դաշնություն: Ըստ տարածված խոսակցությունների,  քաղաքապետը  որպես հավատացյալ  ու նաև Կազակական միության ատաման-գեներալ, օգնություն է խնդրել Ռուսասատանի  պատրիարքից,   ռուս ազդեցիկ կազակ- ատամաններից, գողական աշխարհի հայտնի ներկայացուցիչներից, որպեսզի  իր համար բարեխոսեն  նախագահ Պուտինի մոտ, վերջինս էլ  իր հերթին բարեխոսի ՀՀ նախագահին ու վերջապես թույլ տան պարոն Ղուկասյանին  առաջադրվել ու մրցել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանի հետ: Իհարկե, այս խոսակցությունները ավելի շուտ ավանդապատումի կամ առնվազն քաղաքային ֆոլկլորի ժանրից են, եթե ոչ՝ գիտաֆանտաստիկայի:

Կարելի է ենթադրել, որ  քաղաքապետը ապահովության կամ «բազարի» համար է  դիմում ներկայացրել տեղեկանք վերցնելու. իսկ իր հարցը միջազգային մակարդակով լուծելու մասին խոսակցություններն էլ այդ «բազարում» իր գինը բարձրացնելու համար են: Քաղաքապետի` ոստիկանություն ներկայացրած դիմումի մասին տեղեկատվությունը   փորձեցինք ճշտել ՀՀ ոստիկանության լրատվական բաժնի պետ Արմեն Մալխասյանից, ով սակայն փոխանցեց, որ ոստիկանությունը այս մասին տեղեկություններ կհրապարակի ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031