Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ եւ ինչո՞ւ է տապալել եղեռնի զոհերի հուշակոթողը

Օգոստոս 08,2012 21:31

Բերդ քաղաքի բարձրունքում, Սորան կոչված տեղանքում, ուր նաեւ Բերդ քաղաքի պատմության թանգարանն է գտնվում, 1990թ.ապրիլի 24-ին  կանգնեցվել  է Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակի կոթող: Դրա վրա նշված է, որ  այդտեղ  պետք է  կառուցվի ցեղասպանության զոհերի հուշահամալիր : Բերդի բնակիչները մեզ հայտնեցին, որ վերջերս անհայտ անձը կամ անձինք տապալել են  հուշակոթողը: Լինելով տեղում` տեսա, որ կոթողը կրկին կանգուն  է: Սակայն  կոթողի հետնամասը հողոտ է, ակնհայտ է, որ այն տապալել են գետին: Հուշարձանի  հիմքերը քանդված են, հենքի սալիկները` ջարդված: Տապալված հուշարձանը վերստին տեղադրելու համար դրա տակ  կանաչ  հողաթմբեր   են շարվել: Պատմական արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության Տավուշի մարզային ծառայության պետ  Ռաֆիկ Մուրադյանը, դատապարտելով այդ բարբարոսությունը, հայտնեց  նաեւ, որ  կոթողը իրենց մոտ որպես հուշարձան հաշվառված չէ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031