Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկում կպայքարեն նախկին հարկահավաքն ու փոխքաղաքապետը, սոցապ բաժնի պետն ու քաղաքապետը

Օգոստոս 10,2012 17:03

Արթիկն ու հարակից գյուղերը ընդգրկող թիվ 36 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի տեղեկացմամբ,  այս պահի դրությամբ, Արթիկում քաղաքապետի պաշտոնի համար իրենց թեկնածությունն են առաջադրել չորս հոգի` գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը, Արթիկի «Կարս» գործարան ԲԲԸ-ի տնօրեն , անկուսակցական Սերգեյ Զաքարյանը, ով նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանի կադրերից է, նրա ղեկավարման տարիներին աշխատել է որպես փոխքաղաքապետ: Քաղաքապետ են  ուզում դառնալ նաև դաշնակցական  Մեսրոպ Բզնունին, ով նախկինում աշխատել է հարկային տեսչությունում , սակայն ինչ-ինչ պատճառներով նրան հեռացրել են աշխատանքից և Արթիկի սոցապ բաժնի պետ, հանրապետական Արսեն Աբրահամյանը: Փաստորեն  Արթիկը երկու հանրապետական թեկնածու ունի,  որից սակայն  գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանն է հաջողացրել  ձեռք բերել երկրի նախագահի դաբրոն:

Ինչպես տեղեկացրել ենք ավելի վաղ, ՏԻՄ ընտրություններին պատրաստվում էր մասնակցել նաև Արթիկի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Հմայակ Աբրահամյանը, որը սակայն չկարողանալով համոզել վերևներին` ստիպված եղավ չառաջադրել իր թեկնածությունը, որպեսզի լուրջ խոչընդոտ չլինի գործող քաղաքապետ Խաչատուր Վարագյանի համար:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031