Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ազգային կոնգրես» ընդդիմադիր դաշինքի ակտիվիստներն այսօր ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով կատարել իրենց բոլոր հինգ պահանջները

Օգոստոս 10,2012 17:14

«Մեր պահանջներն են. առաջին, արդարացնել «Հայ ազգային կոնգրեսի 4 ակտիվիստներին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին, Սագիս Գևորգյանին, և Տիգրան Առաքելյանին: Երկրորդ` պահանջն է, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին»,–դատախազության մոտ հայտարարեց ՀԱԿ ակտիվիստ, հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ ակտիվիստները հայտարարել են, որ Գլխավոր դատախազության շենքի դիմաց բողոքի ակցիաներ կկազմակերպեն ամեն ուրբաթ։
ՀԱԿ ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն այնուհետև ասաց, որ իրենց երրորդ պահանջը կատարվել է, այսինքն արդարացվել են ՀԱԿ ակտիվիստներ Արեգ Գևորգյանը, Վահագն Գևորգյանը և Սահակ Մուրադյանը:
«Չորրորդ պահանջն է` պատժել երիտասարդներին և նրանց փաստաբանների նկատմամբ բռնություն ենթարկած ոստիկաններին, և 5-րդ պահանջն է, պատժել այն ոստիկաններին ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել տղաների վերաբերյալ»,- ավելացրեց Զարուհի Հովհաննիսյանը:
ՀՀ գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցող ակցիայից առանձնացել էր ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ով անցնելով փողոցը կանգնեց ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարևանությամբ միջադեպ էր տեղի ունեցել ՀԱԿ երիտասարդների և ոստիկանների միջև, նրանք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին: 2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, ինչի համար դատապարտվեց 6 տարի ազատազրկման։ Ա. Կարապետյանը խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար դատապարտվել է 3 տարի, իսկ Ս. Գևորգյանն ու Դ. Քիրամիջյանը՝ խուլիգանության մեղադրանքով 2 տարի ազատազրկման:

Tert.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031