Լրահոս
Օրվա լրահոսը

Կիմ Չեն Իրի հիշատակի ծաղրումից մինչեւ Թեդի արջուկի կենդանացում.

Օգոստոս 12,2012 15:54

Օգոստոսից դեռ քիչ օրեր են անցել, սակայն այս ամսին տեղի են ունեցել մի շարք ֆիլմերի պրեմիերաններ: Առաջարկում եմ ծանոթանալ դրանցից մի քանիսին: Դրանցից մեկը «Դիկտատոր»-ն է: Այն պատմություն է մի բարձրաստիճան դիկտատորի մասին, ով վտանգում է իր կյանքը, որպեսզի չթողնի դեմոկրատիայի ռեժիմը իր երկրում: Ֆիլմը նվիրված է Կորեայի նախկին նախագահ Կիմ Չեն Իրի հիշատակին, բայց այստեղ ոչ թե պահվում, այլ ծաղրվում է այն: Ռեժիսորը Լարի Չարլզն է, իսկ դերերում են Սաշա Բարոն Կոենը, Աննա Ֆերիսը, Բեն Կինգսլին, Սաիդ Բադրիյան…
Կա այսպիսի մի ասացվածք` երրորդն ավելորդ է: Դա միշտ օգտագործվում է այն դեպքում, երբ տղան ու աղջիկը ժամադրվում են: Այդ մտքի հետ համաձայն է նաեւ  ռեժիսոր Սեթ ՄակՖարլեյնը: Դերերը մարմնավորել են Մարկ Ուոլբերգը, Միլա Կունիսը, Ջոել ՄակԽեյիլը…
«Երրորդն ավելորդ է» ֆիլմը սովորական մի տղայի մասին է, ով ունի լավ աշխատանք, մեծ ծրագրեր` կապված ապագայի հետ: Ջոնը սիրահարված է գեղեցկուհի Լորիին: Բայց նրանց հարաբերություններին խանգարում է երրորդը` հին ընկերը` Թեդը, ով հայտնի Թեդի արջուկն է: Վերջինս ուրախ ժամանակ է անցկացնում ամեն օր: Նախընտրում է պատահական կապերը եւ չի ցանկանում կորցնել իր ընկերոջը: Ինչի՞ է ընդունակ Թեդը, ոչ ոք չգիտի, չէ որ իրականում նա մեծ փափուկ խաղալիք է:
«Հիշել ամեն ինչ». Սա ֆիլմ է հասարակ շինարարի մասին, ով ապրում է փոքրիկ տանը, որը գտնվում է ապագայի Նոր Ասիայում: Իր ունեցած մտածմունքները տանում են «Հիշել ամեն ինչ» գործակալություն, որտեղ իմպլանտանտացնում են իրենց այցելուների հիշողությունը: Մինչ հերոսը կընտրի իրեն առաջարկված տարբերակները, հատուկ ծառայության կրակի է տալիս ընկերության գրասենյակը: Ի զարմանս հերոսի, նա հեշտությամբ վերացնում է  ամբողջ խմբին:
Ֆիլմի ռեժիսորը Լեն Ուայզմանն է, դերերում են Քոլին Ֆարելը, Ջեսիկա Բիլը, Բրայան Կրենստոն, Ջոն Չոն, Բիլ Նաիհին, Բուքեմ Վուլբեյնը, Ուիլ Յունը…
Կարծում եմ` Step Up (Քայլ առաջ) ֆիլմի մասին լսած կլինեք: Սա այն ֆիլմերից է, որ մեծ  սեր է վայելում հատկապես երիտասարդների կողմից: Լավ նորություն հենց այս ֆիլմի սիրահարների համար. կայացել է Step Up Revolution ֆլիմի պրեմիերան:
Էմիլի` հայտնի բիզնեսմենի աղջիկ: Նրա երազանքն է` դառնալ պրոֆեսիոնալ պարուհի: Դրա համար էլ նա մեկնում է Մայամի, որտեղ սիրահարվում է հասարակ մի տղայի` Շոնին: Վերջինիս պարային խումբը կազմակերպում է պարային ֆլեշ-մոբեր: Իրենք իրենց անվանում են` MOB: Խումբը որոշում է մասնակցել մի մրցույթի` գումարային մեծ մրցանակով: Դրա համար անհրաժեշտ է լինում հավաքել 9 միլիոն դիտում:
Նշված այս չորս ֆիլմերը ժամանակ առ ժամանակ, կարող եք դիտել ֆեյսբուքյան մեր էջում:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031