Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ լեռնագնացն արդեն փրկարարների ճամբարում է

Օգոստոս 12,2012 21:50 Share

Այսօր, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի ու բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել փրկարարների ճամբարին:

Հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:

Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել