Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆորմուլա 1»-ի չեմպիոնը շեղված է ռուս գեղեցկուհիների վրա

Օգոստոս 16,2012 12:32 Share

Իսպանացի հանրահայտ ավտոարշավորդ, «Ֆորմուլա 1»-ի աշխարհի կրկնակի չեմպիոն Ֆերնանդո Ալոնսոն, որն ըստ շրջանառվող լուրերի՝մի քանի ամիս հանդիպում է ռուս մոդել Դաշա Կապուստինայի հետ, այլեւս չի թաքցնում իրենց հարաբերությունները: Իսպանացի պապարացիները, որոնք սիրում են ֆոտոխցիկներով ներխուժել ուրիշների անձնական կյանք, երիտասարդ զույգին «բռնացրել» են Մայորկա կղզու ափերին՝ շքեղ նավով զբոսնելիս:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Ալոնսոն բաժանվել է կնոջից, ում հետ համատեղ ապրել էր հինգ տարի: Եվ մի բան էլ: Հետաքրքիր է, որ Ալոնսոն Դաշայից առաջ ժամանակ էր անցկացնում մեկ այլ ռուս գեղեցկուհու՝ Քսենյա Կումիչեւայի հետ:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել