Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պատվերով անվճար տեղերի թիվ հատկացնել Սիրիայից հայրենադարձված ուսանողների համար

Օգոստոս 27,2012 13:14

Նամակ ՀՀ Կառավարությանը

Սիրիայում սկսված դեպքերի հետևանքով այս ամիսներին հազարավոր սիրիահայ ընտանիքներ վերադարձել են հայրենիք: Մի մասը՝ մշտական բնակության,մյուսները՝ ժամանակավոր: Բայց բոլորի մեջ էլ զգալի թիվ են կազմում այն երիտասարդները, ովքեր ցանկություն են հայտնում ուսում ստանալ հայրենիքում, սակայն պատերազմական դրությունից փախած, սեփական ունեցվածքը Սիրիայում թողած մեր հայրենակիցներից քչերն ունեն հնարավորություն Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի ուսման վարձերը ինքնուրույն վճարելու:

Առաջարկում ենք պետական պատվերով անվճար տեղերի թիվ հատկացնել սիրիայից հայրենադարձված ուսանողների համար:

Համոզված ենք, որ նորմալ ուսում ստանալուց հետո այդ երիտասարդներից շատերը մնալով հայրենիքում, կդառնան երկրին պիտանի մասնագետներ:

«Հայազն» Միություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031