Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ Դեմոկրատների» փոխնախագահը վտանգ է տեսնում «Ժառանգության» նախաձեռնության մեջ

Օգոստոս 29,2012 20:56

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն այն կարծիքին է, որ  «Ժառանգություն» խմբակցության նախաձեռնությունը՝  18 տարին լրացած ու արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին  էլ թույլատրել համապետական ընտրություններին մասնակցել,  ռիսկային է:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը խմբակցության անունից գրավոր դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին` ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկելու առաջարկով: Ըստ այդ հոդվածի` քվեարկության օրը Հայաստանից  դուրս գտնվելու դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի ընտրելու իրավունք ունեցող անդամները կարող են մասնակցել համապետական ընտրություններին, ինչը արգելում է Սահմանադրության 30-րդ հոդվածը:

«Հայկական ինքնության  պաշտպանության,  մարդու իրավունքների պաշտպանության  ամբողջականության տեսանկյունից այդ հարցը քննարկման է արժանի, բայց միեւնույն ժամանակ ունենք Հայաստանից դուրս բնակվող շատ քաղաքացիներ, որոնք կարող են ենթարկվել ճնշումների՝ թե իրենց ապաստան տված պետությունների ներսում, թե նաեւ Հայաստանի  որոշ ուժերի կողմից: Դրա համար ավելի  լավ է պահպանել հետեւյալ  երկակի  օրենքը, որ քվեարկում է նա, ով երկրի  քաղաքացի է ու բնակվում է այդ երկրում»,- Aravot.am-ին ասաց  տիկին Սեդրակյանը:

Նրա խոսքերով, հարցը պետք է քաղաքական փորձաքննության ենթարկվի, իսկ «Ժառանգություն»  խմբակցությունը պետք է ներկայացնի իրենց առաջարկության բոլոր հիմնավորումները ու  հարցը համակողմանի քննարկվի:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031