Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը երեկ աշխարհի՝ 2 ու Եվրոպայի`3 ռեկորդ է սահմանել

Օգոստոս 31,2012 11:04

Ռումինիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, սամաղարցի 77 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը երեկ ոչ միայն պոկում եւ հրում վարժությունների առաջին իսկ մոտեցումներով նվաճեց երեք ոսկե մեդալ (նաեւ երկամարտում), այլեւ աշխարհի` 2 ու Եվրոպայի՝ 3 ռեկորդ սահմանեց:
Հայ ծանրորդը պոկում վարժության երկրորդ մոտեցմամբ բարձրացնելով 148 կիլոգրամը՝ 1 կգ-ով գերազանցեց այս տարիքային խմբում ռուսաստանցի Ապտի Աուխադովի Եվրոպայի ռեկորդը, որ սահմանվել էր 2008 թվականին՝ Ամիենսում (Ֆրանսիա), իսկ երկու րոպե անց 154 կգ-ով թարմացրեց արդեն իր իսկ բարձրագույն նվաճումը՝ գրանցելով նաեւ երկամարտի 330 կգ ռեկորդային արդյունք: Ընդ որում, Անդրանիկի ցույց տված 154 եւ 330 կիլոգրամ ցուցանիշները նաեւ մինչեւ 17 տարեկանների աշխարհի ռեկորդ են: Հետաքրքիր է, որ  երկամարտի աշխարհի ու Եվրոպայի նախկին բարձրագույն նվաճումը՝ 328 կգ, 2005 թվականից պատկանում էր նույնպես Հայաստանի ներկայացուցիչ Աղվան Մելիքյանին, որ նա սահմանել էր Սլովակիայի Տրենչին քաղաքում:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031