Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրիահայ գործարարները վախենում են, որ Հայաստանում բիզնես սկսելիս, նրանց գործի մեջ «փայ» մտնել ցանկացողներ կլինեն

Սեպտեմբեր 05,2012 15:57

10-15 սիրիահայ գործարար դիմել է Հայաստանի գործատուների հանրապետական միությանը` խնդրելով աջակցել Հայաստանում բիզնես սկսելուն: Ինչպես միության նախագահ Գագիկ Մակարյանը պատմեց, սիրիահայ գործարարները մտավախություն են հայտնել, որ մեր երկրում կգտնվեն մարդիկ, որոնք կխոչընդոտեն սիրիահայերի բիզնեսի կայացմանը` ցանկանալով «փայ» մտնել նրանց դրած այս կամ այն գործում:

Ըստ պարոն Մակարյանի, ինքը խորհուրդ է տվել խնդիրների կամ խոչընդոտների հանդիպելու դեպքում դիմել միությանը. «Կան արդեն գործարարներ, որոնք տարածք են գնել, հող են վարձակալել, որ գործ սկսեն: Մենք նրանց խորհուրդ ենք տվել ավելի շատ մարզերի վրա կենտրոնանալ, այսինքն` այնտեղ, որտեղ դրա կարիքն, իսկապես, կա»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930