Այն բանից հետո, երբ Դանիան եւ Չեխիան ֆուտբոլի 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում զրոյական ոչ-ոքի խաղացին, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մնաց եվրոպական գոտու «B» խմբի առաջատարի դիրքում եւ այն կպահպանի առնվազն մինչեւ սեպտեմբերի 11-ը, երբ կրկին արտագնա խաղում կհյուրընկալվի Բուլղարիայի ընտրանուն: Նույն օրը Իտալիան հարազատ հարկի տակ ընդունելու է Մալթային:
Առաջին տուրից հետո միայն Հայաստանն է, որ խմբում հաղթանակ է տոնել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: