Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ից պարզաբանում են. ստվարաթղթե քվեախցիկները խնդիրներ չեն կարող առաջացնել

Սեպտեմբեր 09,2012 12:03

Վանաձորից քիչ առաջ ահազանգ էր ստացվել կրկին դրոշմակնիքների անհետացման, ինչպես նաեւ քվեախցերի  ստվարաթղթերից  լինելու մասին: Ըստ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած տեղեկությունների՝ ստվարաթղթե քվեախցիկները ընտրություն կատարելիս ճկվում են ու  անհարմարություն ստեղծում եւ կարող են քվեաթերթիկները սխալ նշելու պատճառ դառնալ: Այս առնչությամբ ԿԸՀ-ից տեղեկացրին, որ Ազգային ժողովի ընտրություններին նույն քվեախցիկներն են օգտագործվել  եւ նման խնդիր չի կարող առաջանալ:

Իսկ դրոշմակնիքների թանաքի օքսիդացման մասին էլ նորից կրկնեցին, որ եզակի դեպքեր են եղել եւ խնդիրը արագ վերացվել է:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի 481 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են ընթանում: Ընտրություններ անցկացվում են Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում ընտրում են  համայնքի ղեկավար, իսկ 454 համայնքում՝ ավագանու անդամ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930