Լրահոս
Օրվա լրահոսը

Այդպես էլ հանրությունը բացատրություն չի ստացել՝ ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել ՀՀ պետական սահմանը, տեղաշարժվել հայկական տարածքով. Շիրազ Խաչատրյան

Հոկտեմբեր 02,2026 13:40 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Այդպես էլ հանրությունը նորմալ ու ամբողջական բացատրություն չի ստացել ու համոզված եմ՝ չի էլ ստանա, թե իրականում ինչպե՞ս է ադրբեջանցի զինծառայողը հատել Հայաստանի պետական սահմանը, հայտնվել Սյունիքի բնակավայրերում և տեղաշարժվել հայկական տարածքով։

Առավել ևս, որ սա առաջին նման դեպքը չէ։ Հատկապես Սյունիքում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ միջադեպեր։ 2023 թվականին երկու ադրբեջանցի զինծառայողներ հայտնվեցին Բնունիսի և Աշոտավանի հատվածներում՝ Հայաստանի տարածքի խորքում։ Մի քանի օր շարունակ «տուրիզմով» զբաղվեցին Սյունիքում: 2024-ին Տեղ գյուղի հատվածում երկու ադրբեջանցի զինծառայողներ ևս սահմանը հատել էին ու դիմադրություն ցույց տվել:Նման դեպքերից հետո ադրբեջանցի զինծառայողները արագացված կերպով վերադարձվել են Ադրբեջանին։

Հետաքրքիրն այն է, թե ինչո՞ւ են նման միջադեպերը պարբերաբար տեղի ունենում հատկապես Սյունիքում։ Ինչպե՞ս է հնարավոր զինված անձանց համար հատել պետական սահմանը և երբեմն զգալի տարածություն անցնել՝ առանց ժամանակին հայտնաբերվելու։ Հարցն այն է, որ նմանատիպ դեպքերը ոչ միայն սահմանային վերահսկողության բացերի հետևանք է,այլ պետք է ուսումնասիրվեն նաև այդ ներթափանցումների հնարավոր այլ նպատակներ ևս։

Նույնիսկ հասարակ տրամաբանող մարդու մոտ հարց է առաջանում՝ արդյոք նման կրկնվող դեպքերը կարո՞ղ են նպատակ ունենալ Սյունիքի բնակչության շրջանում անապահովության զգացում ձևավորելու, մարդկանց համոզելու, որ իրենց բնակավայրերն անվտանգ չեն և երկարաժամկետ հեռանկարում խթանել արտագաղթը։

Փոխանակ ցանկացած նմանատիպ միջադեպերը դառնան լուրջ քննության առարկա՝ պարզելու սահմանը հատելու ճշգրիտ վայրերը, երթուղին, հնարավոր աջակցությունները, նպատակը և սահմանային անվտանգության համակարգում առկա բացերը, մեկ զանգի հրամանով հապճեպ հանձնում են ալիևին, որ հանկարծ չջղայնանա…

Եթե ամեն նման դեպքից հետո Բաքվից մեկ զանգը բավարար է, որ դիվերսանտների վերադարձի հարցը արագ լուծվի, ապա ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031