Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին Կարմիրաղբյուրը մեծարում է համագյուղացի օլիմպիական չեմպիոնին

Սեպտեմբեր 10,2012 20:07

Սեպտեմբերի 9-ի երեկոյան հայրենի գյուղ է ժամանել Ռուսաստանի ձյուդոյի հավաքականի կազմում Լոնդոնում օլիմպիական ոսկե մեդալ նվաճած Արսեն Գալստյանը: Նրա հետ  Ներքին Կարմիրաղբյուր  են եկել նաեւ Արսենի ծնողները եւ երկու եղբայրները, ովքեր նույնպես ձյուդոիստներ են: Նշենք, որ Արսեն Գալստյանը ծնվել է 1989թ., 1996թ. նրանց ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստան: Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն ասաց, որ Արսենն արդեն այցելել է գերեզմանատուն, իր հարազատների շիրիմներին:

Օգոստոսի 11-ին Ներքին Կարմիրաղբյուրի դպրոցում կկայանա  չեմպիոնի մեծարման  միջոցառում: Գյուղապետն ասաց, որ միջոցառումն  ինքն է կազմակերպել՝ գյուղի դպրոցի հետ: Կկատարվի նաեւ մատաղի արարողություն, օլիմպիական չեմպիոնը ծաղկեպսակ կդնի ազատամարտում զոհվածների հուշաղբյուրին: Օգոստոսի 11-ին  գյուղի հանդիսությունների սրահում կլինի մեծ ճաշկերույթ, որին կմասնակցի 280 մարդ՝ Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչներ, Բերդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, Տավուշի մարզպետարանի աշխատակիցներ եւ այլն: Միջոցառման ծախսերի համար գործարար Միքայել Վարդանյանը նվիրել  է 1 միլիոն դրամ: Հավելենք, որ օլիմպիական չեմպիոնը գիշերել է քեռու տանը, քանզի իրենց տունն ավերվել է  ադրբեջանական հրետակոծությունից: Հայ-ադրբեջանական հակամարտության տարիներին Ներքին Կարմիրաղբյուրն ունեցել է 17 զոհ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930