
Թերթը նշում է, որ Ալիևը հայ-ադրբեջանական լարվածությանը նոր շունչ հաղորդեց` ներում շնորհելով Ռամիլ Սաֆարովին:
Մոտ վեց հարյուր ցուցարար Ադրբեջանի նախագահին ընդունեցին «Ալիև ֆաշիստ: Դուրս կորիր Ֆրանսիայից» կարգախոսով: «Չենք կարող հանդուրժել, որ բռնապետ Ալիևը գտնվի Ֆրանսիայում, դեռ մի բան էլ ընդունելության արժանանա Ելիսեյան պալատում», – Ֆրանսիայում Հայ Դատի գրասենյակի ղեկավար Հրաչ Վարժապետյանի խոսքերն է հաղորդում թերթը:
Կարդացեք նաև


















































