Լրահոս
Օրվա լրահոսը

Սա բոլորիս տոնն է. եզդիները նույնպես նշում են սեպտեմբերի 21-ը

Սեպտեմբեր 20,2012 23:05

Շնորհավորանք

Ի սրտե շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին `  անկախության 21-րդ տարեդարձի առթիվ:

Սա հիրավի համաժողովրդական տոն է, բոլոր ՀՀ քաղաքացիների տոնը:Հայաստանի Հանրապետության ներկայիս անկախության համար պայքարել և արյուն են թափել նաև եզդիները` ուստի սա  նաև եզդի ժողովրդի ազգային տոներից մեկը պետք է համարվի:

Մենք նվաճեցինք մեր անկախությունը չափազանց բարդ ու դժվարին ճանապարհով: Այն հնարավոր դարձավ ՀՀ քաղաքացիների համախմբվածության ու միասնականության շնորհիվ: Դա մեծագույն հաղթանակ է, որը պետք է պահել ու փայփայել աչքի լույսի պես: Հայաստանի Հանրապետության յուրաքանրյուր քաղաքացի պետք է հպարտանա այս ձեռքբերումով և իր հնարավորության սահմաններում անի ամեն ինչ, որպեսզի մեր ընդհանուր պետականությունը լինի ավելի պաշտպանված և զարգացած: Մեկ անգամ եւս շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետութան բոլոր քաղաքացիներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն և մեծագույն հաջողություններ` ի փառս Հայաստանի Հանրապետության:

 

Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930